Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները

Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները
30.11.2020 | 13:27

«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից։
NASE-ն աստղագիտության կրթական ծրագիր է, որն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աստղագիտության ուսուցիչների նոր սերնդի պատրաստումը, ինչպես նաև փորձառու ուսուցիչների վերապատրաստումը։


NASE-ն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում` համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Ծրագրի շրջանակներում տվյալ երկրում ստեղծվում է NASE-ի անդամների տեղական խումբ, որը պատասխանատու է դառնում դասընթացի ամենամյա անցկացման համար։
Միջազգային ծրագրի ղեկավարներն են Ռոզա Մարիա Ռոսը (Իսպանիա) և Ալան Պիկվիկը (Մեծ Բրիտանիա)։

Դիտվել է՝ 9054

Մեկնաբանություններ